|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ավարտի կապակցությամբ տեղի է ունեցել ԿԲ նախագահի հանդիպումը Հայաստանի բանկերի միության նախագահ Մհեր Աբրահամյանի հետ։
Հանդիպման շրջանակում ՀԲՄ նախագահը բանկային համակարգի անունից շնորհակալագիր է հանձնել Արթուր Ջավադյանին՝ Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի կայացման, զարգացման եւ միջազգային կառույցներում ինտեգրման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։
Արթուր Ջավադյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել համատեղ արդյունավետ եւ կառուցողական աշխատանքի համար՝ վստահություն հայտնելով, որ ԿԲ եւ ՀԲՄ միջեւ ձեւավորված գործընկերային կապերն այսուհետ եւս կծառայեն ի շահ եւ ի բարօրություն ֆինանսական համակարգի։