Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շվեդիայում Հայ Դատի կառույցը Ստոկհոլմի գերմանական դեսպանատանը հանդիպել է դեսպան Մայքլ Պոքի հետ՝ նրան փոխանցելով շնորհակալագիր Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման համար, որը դատապարտում էր Օսմանյան կայսրության կողմից իրագործված ոճիրը՝ նշելով, որ Գերմանիայի քայլը ոչ թե հայց և մեղադրանք է, այլ խոնարհում զոհերի հիշատակի առաջ: Բանաձևում նաև նշված էր, որ Գերմանիան ճանաչում է իր պատասխանատվության բաժինը պատմական այդ իրադարձություններում:
Դեսպանի հետ հանդիպումը նախաձեռնվել է ՀՅԴ Շվեդիայի Հայ Դատի մարմնի կողմից, մասնակցել են նաև Շվեդիայի հայկական միությունների համադրող մարմինն ու Շվեդիայում հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչը:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ անդամ Սարգիս Տեկիրմենճյանը հայտնեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-գերմանական հարաբերությունների զարգացումների, ինչպես նաև հայ-ադրբեջանական վերջին անցուդարձերի վերաբերյալ հարցեր:
Շնորհակալագրի փոխանցումից հետո դեսպանին են հանձնվել նաև հուշանվերներ, իսկ ՀՅԴ Շվեդիայի Երիդտասարդական միության երիտասարդները դեսպանատան դիմաց շնորհակալական պաստառներ են պարզել: