Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում այսօր ընդունելության էր հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:
Ներկաներին ուղղված շնորհավորանքի խոսքում կառավարության ղեկավարը նշեց. «Մշտապես ասել եմ և հիմա էլ կրկնում եմ. մենք միասին մեկ ընդհանուր գործ ենք անում, որովհետև ունենք միասնական նպատակ և երազանք՝ ունենալ արդար, զարգացող և ժողովրդավար պետություն, կառուցել բարեկեցիկ հասարակություն, որի քաղաքացի լինելը պատիվ լինի յուրաքանչյուրի համար։ Ես վստահ եմ, որ իրենց գործին անմնացորդ նվիրված լրագրողների հավատամքը դա է։ Անաչառ տեղեկատվությունը, գրագետ ու ճշմարիտ խոսքը յուրաքանչյուր պրոֆեսիոնալ լրատվամիջոցի ուժն է։
Չորրորդ իշխանությունը մեր նորանկախ երկրի կարևորագույն նվաճումներից է, և ես հպարտ եմ, որ մենք այսօր ունենք իրապես կայացած լրատվամիջոցներ, որոնք թիկունքից չեն հարվածում, այլ խոսում են բաց և միմիայն փաստերի լեզվով:
Ես հարգում և գնահատում եմ ձեր աշխատանքը, աշխատանքը բոլոր այն լրատվամիջոցների, որոնք գիտեն իրենց խոսքի արժեքը։ Հարգելի լրագրողներ, կրկին շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում եմ լրագրողական խիզախություն՝ ասելու և պաշտպանելու ճշմարտությունը: Թո՛ղ մեր յուրաքանչյուր խոսքում և գործում լինի սերը, հույսն ու հավատը:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:
ՀՀ վարչապետի հուշանվերով` անվանական ժամացույցով, եւ շնորհակալագրերով պարգևատրվեցին մի շարք լրատվամիջոցների ղեկավարներ և լրագրողներ: ՀՀ կառավարության գործունեությունը մշտապես լուսաբանելու, ինչպես նաև ակտիվ համագործակցության համար ՀՀ վարչապետի շնորհակալագրով պարգևատրվեց նաեւ Yerkir.am կայքի լրագրող Մելանյա Մելքումյանը: