Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԿԲ-ն իրեն դրսևորել է որպես գործունակ կառույց՝ ապահովելով ֆինանսական համակարգի և գների կայունությունը ՀՀ-ում՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ այսօրվա կառավարության նիստին իր կարգավիճակով վերջին անգամ է մասնակցում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։
«Մենք խոսել ենք, դուք կշարունակեք ներգրավված մնալ մեր ընդհանուր գործերին, դրա մասին առաջիկայում որոշում կկայացնենք»,-ասաց Փաշինյանը։
Նա առաջարկեց ծափերով պրն Ջավադյանին ճանապարհել ԿԲ նախագահի պաշտոնից։
Փաշինյանը նաև ողջունեց իր վերջին երեք նոր նշանակումներին՝ առաջին անգամ կառավարության նիստին մասնակցելու համար․ «ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը նշանակումից հետո առաջին անգամ մասնակցում է կառավարության նիստին, ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանը, Ոստիկանության նորանշանակ պետ Վահե Ղազարյանը»։
Մանրամասն՝ տեսանյութում․