|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն այսօր ընդունել և նախարարության շնորհակալագիր է հանձնել ուժային եռամարտիկ, աշխարհի և Եվրոպայի 9-ակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի ռեկորդակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ Հովհաննես Յազիչյանին:
«Մեծ է Ձեր անձնական ներդրումը Հայաստանի Հանրապետությունում և միջազգային ասպարեզներում ուժային եռամարտ (պաուերլիֆտինգ) մարզաձևի զարգացման ուղղությամբ»,- շնորհակալագրի հանձնման արարողությունից հետո ասել է նախարարի պաշտոնակատարը: Գաբրիել Ղազարյանը նաև ընդգծել է Հովհ. Յազիչյանի կատարած աշխատանքների կարևորությունը՝ արտերկրում բնակվող պատանիների և երիտասարդների շրջանում սպորտի նկատմամբ հետաքրքրության ավելացման, հայրենիք-սփյուռք կապի ամրապնդման, Հայաստանի ճանաչելիության բարձրացման ուղղությամբ:
Պարոն Յազիչյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության, իր աշխատանքային գործունեությունը և մարզական նվաճումները բարձր գնահատելու համար:
Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի անդամները՝ ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ: