Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Համաշխարհային բանկի Doing Business 2020 զեկույցը որեւէ անճշտություն չի պարունակում: «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում ասել է Համաշխարհային բանկի մասնավոր ոլորտի զարգացման ավագ մասնագետ Վալենտինա Սայնթայնը` մեկնաբանելով ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հայտարարությունը, թե զեկույցի վարկանիշային աղյուսակում որոշակի սխալ է թույլ տրվել, որը շտկվելու դեպքում վարկանիշային աղյուսակում Հայաստանը կզբաղեցնի 37-րդ տեղը՝ ներկայիս 47-րդի փոխարեն:
«Մեր տեսանկյունից որեւէ անճշտություն կամ սխալ Հայաստանի մասով չկա: Այս տարի մենք պարզապես փոքր-ինչ վերանայեցինք եւ վերափոխեցինք փոքր չափաբաժին ունեցող ներդրումների պաշտպանվածության ցուցանիշների գնահատականը: Որեւէ նոր տարր չենք ավելացրել, պարզապես շտկումներ ենք մտցրել»,- ասել է նա:
նշել է, որ ընդհանուր առմամբ Հայաստանը հաջող է գործում, որոշ ոլորտներում առկա հարցերը կապված են հիմնականում օրենսդրական փոփոխությունների հետ, եւ այդ փոփոխությունները զգալու համար ժամանակ է անհրաժեշտ:
Նշենք, որ Հայաստանի հարեւաններ Վրասատանը, Թուրքիան եւ Ադրբեջանը ավելի լավ վիճակում են, իսկ Իրանը զբաղեցնում է 127-րդ հորիզոնականը:
Հիշեցնենք, որ Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էկոնոմիկայի նախարարությունից պարզաբանում էր պահանջել, թե ինչու է Doing Business-2020 զեկույցում Հայաստանը հետընթաց ապրել: Ծավալված քննարկման վերջում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարել էր, թե պարզապես տեխնիկական սխալ է եղել, որը շտկվելու դեպքում Հայաստանը կլինի 37–րդ տեղում։