Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյբուքյան իր էջում հրապարել է Երեւանի քաղաքապետարանի կողմից պատվիրված շնորհակալագրերի լուսանկարները, որոնց թվում կա նաեւ գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ –ին տրվելիք շնորհակալագիրը։
Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Ստի ոտքը կարճ է պրն. քաղաքապետ!!!
Օրեր առաջ մենք պարզեցինք, որ քաղաքապետն իր թիմով աշխատում է մեղմ ասած ոչ թափանցիկ, որ սուտ էր այն պնդումը՝ քաղաքը ձեռք է բերել 56 մեքենա, քաղաքը դրանց մի մասն է ձեռք բերել, մյուս մասը «նվեր» է։ Երբ մենք հնչեցրեցինք անուններ, քաղաքապետն առանց նշույլ անգամ ամաչելու եւ վատ զգալու մեզ մեղադրեց ստելու մեջ։
Պրն. քաղաքապետ, մե՞նք ենք ստում, թե՞ Դուք։
Գուցե պարկեշտություն ունենաք եւ ներողություն խնդրեք! ! !»։
Հիշեցնենք, որ քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ Սամվել Ալեքսանյանը համայնքին «Կամազ» չի նվիրել, եւ այդ մասին Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության հայտարարությունը սուտ էր որակել։ Միաժամանակ, Հայկ Մարությանը չէր նշել համայնքին նվիրատվություն կատարած անհատների եւ կազմակերպությունների անունները՝ շեշտելով, որ նրանց առաջիկայում շնորհակալագրեր կտրվեն եւ այդպիսով անունները հայտնի կդառնա հանրությանը։