|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ամերիկացի զինծառայողը փորձել է ստիպել իսլամական ծայրահեղականներին` հարձակվել իր ստորաբաժանման վրա. ըստ yerkir.am-ի` տեղեկացնում է շվեդական Svenska Dagbladet թերթը:
Ըստ պարբերականի` զինվորը հույս է ունեցել, որ իր գործողություններով նոր պատերազմ կհրահրի Մերձավոր Արևելքում:
Ներկայումս 22-ամյա զինվորը ծառայության է անցել ԱՄՆ բանակում 2018 թվականին, իսկ 2019-ին դարձել է նեոնացիստների և սատանիստների շարժման անդամ:
Զինծառայողը Իտալիայի Վիչենցե բնակավայրում եղել է ամերիկյան զորամիավորման կազմում և կապ է հաստատել մի մարդու հետ, որը, նրա կարծիքով, ջիհադական խմբավորումներից է եղել: Նա տեղեկություններ է տրամադրել իր` Թուրքիա ուղարկվելիք զինվորական ստորաբաժանման տեղաշարժերի մասին: Ամերիկացի զինծառայողը պնդել է, որ «ջիհադական» հարձակում է հարկավոր իրականացնել, սակայն զինծառայողի զրուցակիցը եղել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալ:
Ներկայումս տղամարդը մեղադրվում է իր գործընկերների սպանության կազմակերպման փորձի, նաև ահաբեկիչներին օգնություն ցուցաբերելու մեջ: Նրան սպառնում է ցմահ բանտարկություն: