Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Աշխատանքից ազատված երկու սոցապնախարարները՝ Մեսրոպ Առաքելյանն ու Մանե Թանդիլյանը պատրաստվում էին մասնակցել արտահերթ ընտրություններին «Առաքելություն» կուսակցությամբ, և աշխատանքից ազատվելու պատճառը բացառապես ընտրություններն էին։
Նրանք մինչև վերջին օրը հույս են ունեցել, որ մասնակցելու են ընտրություններին և անգամ նախօրեին դիմել էին Անձնագրային բաժին՝ տեղեկանք ստանալու համար, սակայն վերջին պահին տապալվել է այդ ծրագիրը։ Մեր տեղեկություններով, նրանց հետ գնալու էր և ֆինանսական ծախսերը հոգալու էր գործարար Ռուբեն Վարդանյանը, սակայն վերջին պահին նա հրաժարվել է դրանից և իրենց պաշտոնները թողած նախարարները մնացել են խաղից դուրս վիճակում։
Մեսրոպ Առաքելյանը մեզ հետ զրույցում չհերքեց, որ նման քննարկում եղել է` մասնակցել, թե չմասնակցել ընտրություններին, ասաց` հնարավոր է, որ իրենցից ոմանք դիմած լինեն նաև անձնագրային բաժին` տեղեկանք ստանալու: Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանի կողմից իրենց կուսակցությունը նախընտրական շրջանում ֆինանսավորելու մտադրությանը, հետո՝ դրանից հրաժարվելուն, ապա Առաքելյանն ասաց. «Եղել են տարբեր քննարկումներ, այդ մասը թողնենք առանց մեկնաբանության... Ընտրություններին մասնակցության հարցը մեզ համար ամենավերջին գործոնն է»»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։