|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Երեկ անցկացվեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը: Մրցույթին ներկայացել էր 7 թեկնածու, որոնցից հարցազրույցի փուլ անցան 3-ը: Հարցազրույցի փուլը հաղթահարեց 2 թեկնածու՝ Անդրանիկ Արզումանյանը և Գագիկ Մանասյանը:
Հարցազրույցի փուլ չէր անցել նաեւ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Արման Ծատուրյանը: Yerkir.am-ի հետ զրույցում նա ասաց, որ իրեն 4 բալ է պակասել` հարցազրույցի փուլ անցնելու համար:
«Անհրաժեշտ էր ճիշտ պատասխանել հարցերի 90 տոկոսին, ես 86 միավոր էի ստացել: Դե, եղավ այն, ինչ եղավ»,- ասաց Ծատուրյանը:
Օպերայի թատրոնի մենակատար Տիգան Դավթյանն էլ, իր հերթին, նշեց, որ չի հաղթահարել գրավոր փուլը, սակայն չհիշեց` որքան բալ է վաստակել: «Մթնոլորտը շատ լավն էր, շատ լավ էին տրամադրված, մրցակցություն /վատ իմաստով/ չկար»,- ասաց նա: