Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Տնտեսության և խաղաղության միջազգային ինստիտուտը (Institute for Ecomonics and Peace) այսօր հրապարակել է Գլբոալ խաղաղության 2020 թվականի զեկույցը (GLOBAL PEACE INDEX 2020):
Ըստ այդ զեկույցի, Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղասիրության լավագույն առաջընթացը գրանցած առաջին երկու երկրներն են աշխարհում: Իհարկե, խաղաղությունը շատ երանելի հանրային բարիք է, հատկապես՝ մեր տարածաշրջանի համար: Սակայն առավել հանգամանալից ծանոթանալով զեկույցին, ի հայտ են գալիս մի շարք հետաքրքիր մանրամասներ, որոնք չեն վրիպել իմ ուշադրությունից:
Մասնավորապես, հասկանալի է, որ սահմանային միջադեպերի քանակը որոշակի նավազում է արձանագրել, սակայն զեկույցի հեղինակները հաշվի չեն առել ադրբեջանական ղեկավարության վերջին մեկ տարվա ընթացքում կանոնավոր դարձած ռազմատենչ և սադրիչ հայտարարությունները, ինչպես նաև այն հանգամանքը, որ համեմատական անդորրը թույլ է տվել Ադրբեջանին կտրուկ ամրացենլ իր առաջնագիծը՝ իրականացնելով ինժեներա-շինարարական աշխատանքների մեծ ծավալ:
Սակայն ամենահետքրքիրը դեռ առջևում է: Զեկույցի հեղինակները հատուկ ընգծում են, ուշադրություն, որ 2018 թվականին տեղի ունեցած “թավշյա հեղափոխությունը” Ադրբեջանի հետ հարաբերությունների շոշափելի լավացմանը նպաստող կարևորագույն գործոններից է եղել (The success of the operational ceasefire in 2017-2019 and the so-called ‘velvet revolution’ in Armenia in 2018 has significantly improved relationships between the two countries):
Շատ տրամաբանական եզրահանգում է: Իրոք, Նիկոլ Փաշինյանն երկրի ներսում իր քաղաքական մրցակիցներին ատում է, իսկ Ալիևին՝ հարգում, ինչը չի վրիպել նաև զեկույցի հեղինակների աչքից: Բայց նորից կրկնեմ. Նիկոլի այդ սերը Ալիևի հանդեպ միակողմանի է, այդ դեպքում, ինչո՞ւ են զեկույցի հեղինակները նաև Ադրբեջանին դիտարկել որպես խաղաղասիրության չեմպիոն:
Պատասխանն ակնհայտ է: Միջազգային հստակ շրջանակներ, ինչպես կասեին Մինսկի խմբի համանախագահները, բնակչություններին խաղաղության են նախապատրաստում: Սակայն ո՞րոնք են այդ խաղաղության պայմաններն ու գինը, Փաշինյանը համառորեն թաքցնում է հայ ժողովրդից:
Ուստի կրկին պետք է արձանագրեմ, որ քաղաքական մրցակիցների դեմ նոր ռեպրեսիաների հիմքում ընկած է լինելու ոչ միայն համաճարակային ճգնաժամը, այլև Արցախյան հիմնախնդիրը»։