Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միջազգային «Հյուման Ռայթս Վաթչ» իրապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա զեկույցը, որում անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանին, ընդգծվել 2012թ. ընթացքում արձանագրված բոլոր այն խնդիրները, որոնք վերաբերում են առողջապահությանը, խորհրդարանական ընտրություններին, խոսքի ազատությանը, բանտերում խոշտանգման դեպքերին, բանակում տեղի ունեցած սպանություններին եւ այլն:
Yerkir.am-ն առանձնացրել է զեկույցում նշված մի քանի փաստեր:
1. Թեեւ ԵԱՀԿ-ի դիտորդական մարմինը հաստատել էր, որ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները մրցակցային էին եւ անցել էին հանգիստ պայմաններում, բայցեւ նշվել է, որ մրցակցային դաշտում անհավասար պայմաններ կային: Իսկ դրա պատճառն այն է, որ վարչական ռեսուրսները սխալ են օգտագործվել, կուսակցականները եւ տեղական իշխանությունները ճնշում են գործադրել ընտրողների վրա, միջամտել քվեարկությանը, խոչընդոտել լրագրողների աշխատանքին: Այս առումով նախաբանում նաեւ նշված է, որ ընտրությունները լուսաբանող որոշ լրագրողները հարձակումների են ենթարկվել իշխող կուսակցության անդամներին կողմից:
2. Ըստ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանների`կալանավայրերում շարունակվում են խոշտանգումները եւ վատ վերաբերմունքը: Իշխանությունները հաճախ հրաժարվում են հետաքննություն անցկացնել ստացված բողոքների առնչությումբ կամ ստիպում են քաղաքացիներին հետ վերցնել իրենց բողոքները: Խոշտանգումների կանխման Եվրոպական կոմիտեն 2011թ. իր դեկտեմբերյան այցի ժամանակ նշել է, որ 2 քրեակատարողական հիմնարկներում հակասանիտարական պայմաններ են, բանտարկյալների թիվը գերազանցում է թույլատրելի սահմանը, իսկ նրանց պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերվում:
3. Տեղական իրավապաշտպան կազմակերպությունները հաղորդել են, որ մինչեւ սեպտեմբեր ամիսը ոչ մարտական պայմաններում 44 զինվոր է զոհվել: Նրանք նաեւ հաղորդել են այնպիսի դեպքերի մասին, երբ պաշտպանության նախարարությունը հետաքննությանը ճիշտ ընթացք չի տվել, ինքնասպանություն գործածների դեպքում հաշվի չի առել այն հանգամանքը, որ նրանց դեմ կարող էր բռնություն կիրառված լինել, ինչպես նաեւ կոծկել է մահվան որոշ մանրամասներ:
4. Forum 18 կազմակերպության համաձայն` սեպտեմբերի 20-ի դրությամբ հայաստանյան բանտերում պահվում են 32 բանտարկյալներ, որոնք, կրոնական գաղափարներից ելնելով, հրաժարվել են պարտադիր զինվորական ծառայությունից, ինչպես նաեւ այլընտրանքային կամ քաղաքացիական ծառայությունից` մտածելով, որ այլընտրանքայինն անկախ չէ զինվորականից: ԵԱՀԿ եւ Եվրոպայի խորհուրդը քննադատել են 2011թ. իշխանությունների` «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում կատարած ուղղումները, որոնք այլընտրանքային ծառայությունը զինվորականից անկախ չեն դարձնում, փոխարենը 12-18 ամսից ավել ծառայություն են սահմանում: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն կոչ է արել ոչ միայն փոփոխություններ կատարել այս օրենքում, այլեւ ազատ արձակել ծառայությունից հրաժարվածներին:
5. Զրպարտության համար հարուցված դատական հայցերը, որոնք ունեին քաղաքական դրդապատճառներ, իրենցից այլեւս վտանգ չեն ներկայացնում: Այնուամենայնիվ, 2012թ. հունիսին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կազմած զեկույցում նշվում է, որ գրաքննության ճնշումների հետեւանքով խոչընդոտվում է որոշ կարեւոր հարցերի լուսաբանումը, եւ մտահոգող է նաեւ այն, որ հեռուստաընկերություններն իրենց լրատվական հաղորդումներում օգտագործում են քաղաքական գովազդներից վերցված նյութեր:
6. Հայաստանում «Հանրային տեղեկատվության եւ գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունը հայտնել է, որ երկրում գեյերը, լեսբուհիները, տրանսսեքսուալները, բիսեքսուալներն աշխատանքային խտրականության զոհ են դառնում, խոչընդոտների հանդիպում առողջապահության ոլորտում, ֆիզիկական եւ հոգեբանական խնդիրների առաջ կանգնում բանակում, հասարակությունում եւ ընտանիքում: