|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի կործանման պատճառների մասին դեռ ոչ մի հստակ բան չի կարող ասել, քանի որ ընթանում է նախաքննություն: Սակայն Տոնոյանը տեսնում է երկու խնդիր՝ եղանակային պայմաններն ու մարդկային գործոնը:
Այս մասին Տոնոյանը նշեց ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված օդաչուների հոգեհանգստի արարողությունից հետո, լրագրողների հետ զրույցում:
«Քանի որ հիմա նախաքննություն է իրականացվում, ինքնաթիռի կործանման պատճառների մասին դեռևս ոչ մի հստակ բան չեմ կարող ասել: Կա երկու խնդիր ՝ և՛ եղանակային պայմանները, և՛ մարդկային գործոնը»,- նկատեց Տոնոյանը:
Անդրադառնալով լուրերին, թե պատճառը եղել է մառախուղը՝ Տոնոյանն ասաց, որ դա եղել է ռազմական նշանակության ինքնաթիռ,և դրանք կիրառվում են տարբեր եղանակային պայմաններում:
«Ես հիմա ոչ մի բան բացառել չեմ կարող: Նախաքննությունն իրականացվում է: Մենք կորցրել ենք մեր ընկերներին, հետագայի համար ճիշտը պետք է պարզվի»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:
Տոնոյանի խոսքով՝ վարկածները բազմաթիվ են, սակայն նեղ մասնագիտական խնդիր է, աշխատելու են փորձագետները, որպեսզի հետագայում այսպիսի միջադեպերից խուսափեն: