կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-10 11:47
Քաղաքական

Արամայիս Գրիգորյանին եմ տեսել՝ մի քանի րոպե. Արարատի մարզպետը՝ «նախկիններին» հանդիպելու մասին

Մեյմանդարի շուկան գտնվում է Արմավիրի մարզում, մեր մարզի հետ կապ չունի, չնայած մեծ մասը մեր մարզի հողօգտագործողները և մթերք արտադրողներն են, ովքեր այնտեղ են իրացնում իրենց ապրանքը։ Իսկ ինչ վերաբերվում է խոսակցություններին, որ այն փակվում է, այլ շուկա պիտի լինի, դրանք իրականության հետ բացարձակ աղերս չունեն։ Դեռևս նախորդ տարի «Հանուն Արարատի» բիզնես ֆորումի ժամանակ հայտարարվեց, որ Արարատի մարզում նույնպես կառուցվելու է գյուղմթերքի իրացման մանրամեծածախ շուկա։ Այս ամիս արդեն ունենք բացված շուկա և մեր մարզի բնակիչներն արդեն կարող են իրենց մթերքն իրացնել մեր շուկայում։ Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

Դիտարկմանը, որ շուկայի հետ կապված իր անունն է շրջանառվում, մարզպետը պատասխանեց․ «Այդ շուկայի հետ կապ ունեմ այնքանով, որ այդ շուկան գտնվում է Արարատի մարզում»։ Անդրադառնալով Արարատի մարզում գրանցված կորնոավիրուսի դեպքերին, մարզպետը նշեց․ «Երեկվա դրությամբ ունենք մոտ 1165 վարակվածներ, որոնցից առողջացել է 474 մարդ, իսկ մյուսները կամ ամբուլատոր բուժում են ստանում կամ հիվանդանոցային։ Այսօրվա դրությամբ ունենք 17 մահ մեր մարզում։ Ընդհանուր առմամբ, վիճակը գտնվում է մեր վերրհսկողութան տակ»։

Խոսելով ընդդիմության՝ կառավարությունից ունեցած բողոքների մասին, Գարիկ Սարգսյանն ասաց․ «Եթե այս պահին երկրում արտակարգ դրություն է հայտարարված, և մենք պայքարում ենք աներևույթ թշնամու հետ, ապա այս պարագայում գոնե լինելով երկրորդ քաղաքական ուժը, նրանց կողմից նման հայտարարությունը ողջամիտ չեմ համարում։ Գոնե այս պահին փորձեն թեթևացնել պետության վրա ծանրացած այս բեռը, փորձում են խոչընդոտել կառավարության գերլարված ջանքերին և ինչ-ոչ դիվիդենտներ են ուզում շահել»։

Հարցին, արդյո՞ք պաշտոնավարումից հետո Սարգսյանը երբևէ զրույց ունեցել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, Գարիկ Սարգսյանը պատասխանեց․ «Ոչ, բացարձակ։ Ես իրեն ֆիզիկապես էլ չեմ հանդիպել, էլ ուր մնաց զրույց ունենայի։ Նույնը Գրիգորյանների ընտանիքը։ Միայն մարզպետի պաշտոնը ստանձնելու ժամանակ մարզպետարանում երբ պարոն Պապիկյանը ներկայացնում էր ինձ, Արամայիս Գրիգորյանին եմ տեսել՝ մի քանի րոպե»։

Մանրամասները՝ տեսանյութում․