կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-11 15:03
Հասարակություն

Ես մարտի դաշտում երբևէ չեմ տեսել Մանվել Գրիգորյանին.Ժորա Ֆարյան

Ես մարտի դաշտում երբևէ չեմ տեսել Մանվել Գրիգորյանին.Ժորա Ֆարյան

Շուշիի առանձին հրաձգային գումարտակի դասակի հրամանատար Ժորա Ֆարյանն այսօր լրագրողների հետ զրույցում հիշեց Շուշիի ազատագրումը: Նա շեշտեց այն հանգամանքը, որ Շուշիի ազատագրման հարցում իր անուրանալի դերակատարումն ունի Բեկոր Աշոտը:

 

«Շուշին մեկ օրում չի ազատագրվել: Ես ուզում եմ շեշտել ու բոլորին տեղեկացնել այն, որ Բեկոր Աշոտի չափ ու նման որևէ մեկը չի պայքարել Շուշիում: Շուշիի ազատագրումից հետո ռազամաճակատի գծերի վերածվեց ամեն ինչ: Ստեղծվեցին գնդեր, վաշտեր, դասակներ: Այն բերեց հաղթանակի իներցիա: Սեպտեմբերին արդեն թուրքերը վերջնականապես կանգեցրեցին իրենց ակտիվությունը: Դրան հասանք Շուշիի ազատագրման միջոցով»,- ասաց Ֆարյանը:

 

Նա նշեց նաև, որ Կոմանդոսի ղեկավարած գործողությունը հաջողությամբ պսակվեց, ու արդեն կեսօրին Շուշին մեր տրամադրության տակ էր:

 

Անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի անվան շուրջ պտտվող խոսակցություններին` Ֆարյանը նշեց. «Հիմա ես Ժիրայր Սեֆիլյանի գործողությունները գնահատում եմ նորմալ: Եթե զինվորն ազատագրում է թուրքից, պարտավոր է ժողովրդին էլ տեր կանգնել»:

 

Հարցին` գուցե արտաքին ուժերի ազդեցության տա՞կ է Ժիրայր Սեֆիլյանը գործում, Ֆարյանը պատասխանեց. «Նա իմ ընկերն է, և ես չեմ կարող գնահատական տալ, դա օբյեկտիվ չի լինի»:

 

Պատասխանելով Yerkir.am-ի այն հարցին, թե համաձա՞յն է այն տեսակետին, որ Արցախի ազատագրումը սկսվել է Մանվել Գրիգորյանից, նա նշեց, որ մարտի դաշտում երբևէ չի տեսել Մանվել Գրիգորյանին, ապա հավելեց. «Ես որևէ գնահատական չեմ կարող տալ Մանվել Գրիգորյանի ասածներին: Ես Մանվել Գրիգորյանին ճանաչում եմ այնպես, ինչպես Հայաստանի մնացած բնակիչները»: