Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արդեն տեւական ժամանակ է (նախ խորհրդարանական ընտրություններից առաջ եւ հետո, հիմա էլ նախագահական ընտրությունների նախաշեմին), ինչ մամուլում լուրեր են շրջանառվում, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` որդուն` Արգամին, մտադիր է դարձնել կա'մ Արտաշատի քաղաքապետ, կա'մ, որ առավել հաճախ է շրջանառվում' Արարատի մարզպետ:
Արդեն մի քանի անգամ, նաեւ` այսօր, այս մասին գրում է lragir.am կայքը, տեղեկությունն ինչպես միշտ հերքվում է եւ իրականություն այդպես էլ չի դառնում:
Yerkir.am-ը Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանից փորձել է պարզել, թե որքանո՞վ են այս տեղեկությունները համապատասխանում իրականությանը:
Ըստ lragir.am-ի այսօրվա հրապարակման` «Հովիկ Աբրահամյանը մտադիր է որդուն դարձնել Արտաշատի քաղաքապետ, իսկ Արտաշատի ներկայիս քաղաքապետ Գագիկ Մուրադյանը նշանակվելու է Արարատի մարզպետ, բայց Մուրադյանը լինելու է ընդամենը «տեղապահ»:
Արարատի մարզպետը հերթական անգամ լուրը հերյուրանք որակեց, նաեւ հավելեց, որ «Արգամը շատ խելոք, բացառիկ գրագետ եւ կայացած տղա է»: Բարսեղյանը հիշեցրեց նաեւ, որ Արտաշատի քաղաքապետը պաշտոնավարելու դեռ երեք տարի ունի: