|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման արդյունքում երկու քաղաքացի է զոհվել. այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Ըստ ԶԼՄ-ների՝ դեպքը տեղի է ունեցել երկրի արևելքում գտնվող Վան նահանգում: Պայթեցվել է շինարարական ընկերության մեքենա։ Բացի մահացածներից՝ 8 մարդ վիրավորվել է, նրանք հոսպիտալացվել են:
Մարզային իշխանությունները շտապել են մեղադրել «Քուրդստանի աշխատավորական կուսակցությանը» (PKK) կատարվածի համար, բայց ոչ մի խմբավորում դեռևս պատասխանատվություն չի վերցրել հանցագործության համար:
Հիշեցնենք, որ ավելի քան 30 տարի քուրդ ապստամբները պայքարում են կառավարության դեմ՝ երկրի ներսում սեփական ինքնավարություն ստեղծելու համար: Երկար տարիների ընթացքում մահացել է ավելի քան 40 հազար մարդ: