Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չեմ հասկանում, դուք ամեն ինչ անու՞մ եք, որ երեխեքը թերուս մեծանան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը։
«Չեմ հասկանում, դուք ամեն ինչ անու՞մ եք, որ երեխեքը թերուս մեծանան: «Պարապողների» բիզնե՞ս եք դրել, որ գիտակցված քանդում եք դպրոցական կրթությունը: Դասերը սկսում են սեպտեմբերի 15-ին, շաբաթական ընդամենը 3 օր.... իսկ նոյեմբերին` երկու շաբաթով արձակուրդ: Երեխեքը ե՞րբ են դաս անելու, ե՞րբ են ինչ որ բան սովորելու:
Քանի ծնող կա՞, որ 10-րդ դասարանցի երեխուն կարող է ֆիզիկա, քիմիա կամ հանրահաշիվ սովորեցնի կամ քանի՞ երեխա կա, որ ինքնուրույն կարող է սովորել: Ախր սովորեցնելու համար միայն գիտելիք ունենալը քիչ է, պետք է նաև սովորեցնել իմանալ:
Մարդիկ գնում տարիներով սովորում են, որ մանկավարժ դառնան, տարիներով փորձ են ձեռք բերում, որ կարողանան երեխեքին բան սովորեցնել: Հո՞ բոլորը սովորեցնելու գիտելիք ու հմտություն չունեն: Աշխատող ծնողների մասին մտածե՞լ եք:
Ու՞մ մոտ երեխաները պետք է մնան: Առանց այդ էլ երկիրը սլանում է դեպի «հպարտ աղքատություն», մարդիկ գործից դուրս գան, որ երեխեքի հետ դա՞ս անեն: Էս ի՜նչ զուլում էր, այ մարդ...»,- գրել է նա: