Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կապիտուլյացիայի խորհրդանիշն, ում «շնորհիվ» թուրքն ամիսներ շարունակ 1000 զինվորով ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք, ասում է՝ Հայաստանի անկախության 30 ամյակը կնշվի մասշտաբային ու գունագեղ տոնակատարությամբ, կունենանք 4 ոչ աշխատանքային օր։ Սա ցինիզմի գագաթնակետն է․ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե « ՀՀ անկախության 30-ամյակին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու գունագեղ տոնակատարություն, ու դա նվիրված է լինելու ՀՀ անկախության, անվտանգության ու Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»։
«Հայաստանի 30-ամյա հաղթանակները պարտություն դարձրածը անկախության տոնակատարումից է խոսում։
Շուշին ու Հադրութը օկուպացված չհամարողի սիրտը տոնակատարություն է ուզում։
Կարո՞ղ է հարևան երկրից էլ բարձրաստիճան հյուրեր հրավիրեք այդ տոնակատարությանը։
Անկախ պետականություն կա՞, որ 4 օր «միջոցառումներ» ես կազմակերպում։
Հայ ռազմագերիներին Բաքվում դատում են, իսկ սրանք …
Անկախության 30-ամյակի լավագույն նվերը կլիներ հայ բոլոր ռազմագերիների վերադարձը, թշնամու զորքի վռնդումը ՀՀ տարածքից, առանց Արցախի կարգավիճակի հարցը հստակեցնելու՝ դեմարկացիայից հրաժարվելն ու ձեր թիմի հեռացումը։
Բայց ունենք լրիվ հակառակ պատկերը։
Ու այս ամենը հասարակական բութ ու վերացական անտարբերության ֆոնին։
Ծափ տվեք, արա՛…», - գրել է Էդուարդ Շարմազանովը։