Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դիմում եմ ՀՀ ոստիկանապետին։
Բոլոր ապօրինություններին զուգահեռ, երեկ, Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկի ոստիկանական գործողությունները ղեկավարող տգետը, մարդկանց բերման ենթարկելու հրաման տալուց տարրական էթիկայի կանոններ չէր պահում։
Ի՞նչ է նշանակում՝ «սրան էլ տարեք»։ Եթե չեմ սխալվում՝ կոչումով գնդապետ էր։ Ետ ձևով կգնաք ձեր ընտանիքի անդամների հետ կխոսեք, ձեր վերադասների՝ Նիկոլի կերածները փակողների հետ։
Զգուշացնում եմ՝ ձեզ կարգի հրավիրեք։
Իրավապահ կառույցներին եմ դիմում՝ չասեք, գիտե՞ք, ապօրինություն ենք արել, որովհետև վերևից են ասել՝ դա ձեզ չի փրկելու, հենց սկզբից եմ ասում։ Մի կատարեք, դիմում գրեք դուրս արեք»։