|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Քաղաքագետ Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հայրենիքն ու երկիրը վարի տվեցիք, մեր տոները հարամեցիք ու տապալեցիք, մեր տղաների արածը ջուրը լցրեցիք, ապականեցիք ձեր ինչ-որ անձնական վրեժխնդրության համար` մոռանալով, որ պետական շահն ավելին է, քան անձնական վրեժը: Այս ամենի գնահատականը տալու են և´ ժամանակը, և´ պատմությունը, դե Աստծո դատաստանից էլ ոչ մեկս չենք խուսափելու: Բայց գոնե կարող եք ոգևորության մի սկիզբ դնեք՝ մայիսի 9-ին ԱԺ արտահերթ հրավիրեք և ճանաչեք Արցախի Հանրապետությունը: Չասեք կիրակի է, չասեք դե այսպես, դե այնպես, ... օրինակն էլ 1990-ի դեկտեմբերի 1-ի որոշումը: Դե արեք գոնե մի քայլ: Բայց ձեզ այդքան դուխ, պայքարի նվիրում որտեղի՞ց որ:
Հայրենական, Սարդարապատ, ...լոկ խոսքեր...
Հայրենիքը վերականգնելու և տղաների վրեժն առնելու պարտավորության ամրագրումը պիտի լինի Մայիսի 9-ի եռատոնի վերականգնման սկիզբը»: