Երրորդ սերիայում նիկոլենք վերջապես կսպանեն Էրդողանին (լուսանկար): Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
«Մի քանի օր առաջ Նիկոլ Անհողին սպասարկող YouTube-յան ալիքներից մեկը տեսանյութ էր հրապարակել` "Քրդերը գլխատել են Էրդողանի եղբորը. ողջ Թուրքիան ողբում է" վերնագրով...Հետո արդեն պարզվեց, նույն քրդերը գլխատել են Էրդողանի որդուն ու մտել են Ստամբուլ...
Այո՛, հենց այդպես... Աշխարհն այդ մասին չգիտի, բայց Նիկոլին սպասարկողներն ու նիկոլականներն այդ մասին նույնիսկ տեսանյութեր են պատրաստվում ու կամաց֊կամաց մոտենում են Էրդողանին...
Հուսանք, երրորդ սերիայում նիկոլենք քրդերի միջոցով վերջապես կսպանեն Էրդողանին և կերջանկացնեն Նիկոլին երկրպագողներին, ժեխին և փթիրին, ովքեր մեծ հաճույքով դիտում են այս աղբը և հավատում են նրանց մատուցած բոլոր դեբիլություններին...
Հա, ի դեպ, նիկոլականները դեռ չեն գնացել ռուսների և ֆրանսիացիների կողմից ազատագրված և դավաճան Նիկոլին նվիրած Կարս ու Վան, որոնք սպասում են միայն նիկոլապաշտներին...
Որտեղի՞ց այս ժողովրդի մեջ այսքան տգետ, թերուս և անհայրենասեր բուծվեց, որ դրանց կարելի է այսպիսի հիմարություններով կերակրել և ուրախացնել ...»։