|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.73 |
| EUR | ⚊ | € 404.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.3226 |
| GBP | ⚊ | £ 479.04 |
| GEL | ⚊ | ₾ 139.34 |
Թերուս և այդ տարիքում ոչնչում չկայացած մարդկանց արձագանքելը շատ դժվար է, բայց ես մի անգամ արդեն հարցադրում արել եմ, թե արդյոք իրենք իրավաբանական դպրոցի վատ հետևանք են համարում դատախազին, արդարադատության նախարարին, ՆԳ նախարարին, ԲԴԽ նախագահին, ՄԻՊ-ին և այլն։ Այս մասին News.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով նախօրեին Հանրային հեռուսատտեսությամբ ՔՊ–ական պատգամավոր Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե իրավապահ համակարգում ներկա վիճակը Ղազինյանի ստեղծած իրավաբանությունն է (Նկատի ունենալով Դավիթ Ղազինյանի հորը՝ Գագիկ Ղազինյանին, ով երկար տարիներ եղել է ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի դեկանը–խմբ)։
«Հիմա այս պարագայում ենթադրյալ դավաճանության մեջ կասկածվող փոքրիկ խմբակի անդամը խոսում է իրավաբական դպրոցից կամ իմ հոր վաստակից։ Ես կարող եմ անգամ ասել հակառակը, որ այսօրվա իրավապահ մարմինների ղեկավարները չեն սերտել Ղազինյանի դասերը։ Սերտելու պարագայում և ձեր նշած սուբյեկտը, և իրենց թիմը ոչ միայն իշխանության չէր լինի, այլ կլիներ ճաղերի հետևում։
Նրանք վերցրել են իրավաբանական դպրոցի վատ կադրերին և նշանակել բարձր պաշտոնների։
Իմ տեղեկատվությամբ՝ արդարադատության նախարարն ու գլխավոր դատախազը նաև դասավանդում են։ Նրանք եթե սերտեին Ղազինյանի դասերը, այս վիճակը չէր լինի։ Իրենք եղածների մեջ ընտրել են այն մարդկանց, որոնք պատրաստ են ծառայելու։ Քաղաքական առումով ասեմ, որ հպարտ եմ իմ հորով։ Պատկերացրեք՝ ինչքան վատ կլիներ իմ և իմ ընտանիքի համար, առավել ևս հորս համար, եթե հանկարծ ձեր նշած սուբյեկտը լավ խոսեր մեր մասին։
Իմ կարծիքով, նա քաղաքական կամ ոչ քաղաքական «աբիժնիկ» է։ Գուցե երազանք է եղել այդտեղ սովորելը։
Եթե չեմ սխալվում, 40–ն անց է, ես կարող եմ իրեն կոչել ընդամենը 8.5 տարեկան, քանի որ այդ տարիքի մարդն ունի ընդամենը 8.5 տարվա կենսագրություն և փորձում է գնահատել իրավաբանական դպրոցը։ Իրենց գործելաոճն է, ստորության գագաթնակետն է, երբ փորձում են իմ ծնողով կամ իմ ընտանիքով մեղմել իմ ընթացքը, որը չի ստացվի։ Փառք Տիրոջը, իմ հայրը գիտի և հասկանում է ամեն ինչ, որևէ պարագայում ինձ թույլ չէր տա, որ ես մեկ մեկր անգամ հետքայլ կատարեմ»,-ասել է նա։