|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հունիսի 3-ին, ժամը 16:00-ի սահմաններում, 2862-րդ կմ-ին (Էջմիածին կայարանի հարևանությամբ) բոցավառվել է Հարավկովկասյան երկաթուղու մանևրային ջերմաքարշը: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից:
Հրդեհը մարվել է, այդ թվում Արտակարգ իրավիճակների նախարարության մասնակցությամբ:
Հրդեհի պատճառը տեխնիկական է, մեքենավարն ու նրա օգնականը չեն տուժել:
Ջերմաքարշին էական վնաս չի հասցվել, այն ենթակա է վերանորոգման:
ՀԿԵ-ն շնորհակալություն է հայտնում ԱԻՆ-ի աշխատակիցներին` արագ արձագանքելու և արդյունավետ օգնության համար: Դեպքի պատճառները տեխնիկական են:
Լրացուցիչ տեղեկատվությունը հասանելի կլինի ընկերության ներքին հետաքննությունից հետո: