Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այս պահին Տիգրան Մեծի 50 հասցեում գտնվող` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի շենքի դիմաց հավաքվել են ընկերության տասնյակ աշխատակիցներ, հիմնականում` նրանք, որոնց վրա տարածվում է պարտադիր կուտակային համակարգի մասին օրենքը: Մարդիկ բողոքում են կենսաթոշակային օրենքի պարտադիր բաղադրիչի դեմ:
Բանն այն է, որ այս ամիս ընկերությունը, առանց աշխատակիցների ցանկությունը հաշվի առնելու, նրանց աշխատավարձերից պարտադիր պահումներ է կատարել: Աշխատակիցները ժամանակ են տվել ընկերության տնօրենին` Վիկոր Ռեբեցին, դուրս գալու և պարզաբանումներ տալու համար` սպառնալով, որ հակառակ դեպքում կփակեն Տիգրան Մեծի պողոտան:
Ընկերության արհմիության ղեկավար Աշոտ Խլղաթյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ընկերության տնօրենը վրդովված է աշխատակիցների հանկարծակի գործադուլից: «Եթե աշխատակիցները 25 հոգանոց պատվիրակություն ուղարկեին տնօրենի մոտ` նա կլսեր նրանց պահանջները, իսկ այս դեպքում նա դուրս չի գա և չի հանդիպի նրանց հետ»,- ասաց նա:
Ի դեպ, այս պահին երկաթուղայինների գործադուլին են միացել «Դեմ եմ» նախաձեռնության անդամները:
Նշենք, որ աշխատակիցները հրաժարվում են պատվիրակություն ուղարկել տնօրենի մոտ: Yerkir.am-ի հարցին, թե ի՞նչն է խանգարում, որ պատվիրակություն ուղարկեն և հարցին լուծում տան, աշխատակիցները պատասխանեցին. «Որովհետև վաղը այդ 25 հոգու վրա «չեպե» կբռնեն և կազատեն: Նման բաներ նախկինում եղել են»: