Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Կանադայի Հալիֆաքս օդանավակայանը շաբաթ երեկոյան ժամանակավորապես փակվել է այն բանից հետո, երբ Սենթ Ջոնսից ժամանող ինքնաթիռը վայրէջքի հետ կապված դժվարություններ է ունեցել, ինչի հետևանքով ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց, դրա մի մասը բոցավառվել է, հաղորդում է CBC News-ը:
Օդանավակայանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Air Canada 2259 չվերթի հետ, որն իրականացնում էր PAL Airlines-ը: Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 21։30-ի սահմաններում։
Հայտարարության մեջ չի նշվում, թե քանի մարդ է եղել ինքնաթիռում։ Ինքնաթիռում գտնվող մարդկանց տարհանել են, ապա տեղափոխել անգար՝ բուժզննության համար: Լրատվամիջոցի գնահատմամբ, ինքնաթիռը կարող էր տեղավորել մոտ 80 ուղևոր։