կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-20 09:08
Հասարակություն

Հարավկովկասյան երկաթուղու ռուս պաշտոնյաները հակահայ քարոզչություն են իրականացնում. «ՉԻ»

Հարավկովկասյան երկաթուղու ռուս պաշտոնյաները հակահայ քարոզչություն են իրականացնում. «ՉԻ»

«ՉԻ» տեղեկություններով՝ Հարավկովկասյան երկաթուղում նոր սկանդալ է հասունանում։ Այդ կառույցում կոռուպցիայի, թալանի մասին լուրերը դեռ չեն մարել, սակայն արդեն նմանատիպ նոր երևույթներ են ի հայտ գալիս։

Բանն այն է, որ վերջերս այդ ընկերությունում կայացած ժողովի ժամանակ ՀԿԵ բեռնափոխադրումների ծառայության պետի տեղակալ Վլ. Լյոխկին իր բաժնի աշխատակիցների մոտ սկսել է բացահայտ հակահայկական քարոզչություն անել՝ հօգուտ Ադրբեջանի «տարածքային ամբողջականության»։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ նա հորդորել է իր աշխատակիցներին համակերպվել իբր մոտ ապագայում Ադրբեջանին հողեր վերադարձնելու փաստի հետ։ Նա զուգահեռներ է տարել ու համադրել է արցախյան և ուկրաինական իրադարձությունները։ Աշխատակիցներից ոմանք ըմբոստացել են Լյոխկիի հայտարարությունների դեմ՝ սպառնալով նրան, որ եթե վերջինս շարունակի նման պահվածք ցուցաբերել, ապա իրենք ստիպված կլինեն տեղի ունեցածի մասին զեկուցել վերադաս մարմնին։  Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Լյոխկին հենց այն մարդն է, որը որպես ՀԿԵ ներկայացուցիչ՝ մի անգամ մասնակցել է Բաքվում կայացած ինչ-որ խորհրդակցության։

Վնրադառնալով տեղի ունեցածին, նշենք, որ ՀԿԵ-ի գլխավոր տնօրեն Ս. Վալկոն Վլ. Լյոխկիին սաստելու փոխարեն, հաջորդ օրն իսկ նրան արձակուրդ է ուղարկել։ Ի դեպ, Լյոխկին ՀԿԵ-ում է հայտնվել նախկին տնօրեն Վ. Ռեբեցի օրոք, երկուսն էլ ծագումով Արևմտյան Ուկրաինայից են, աչքի են ընկնում ընդգծված ագզայնամոլական հայացքներով։ Դեռևս ուկրաինական ճգնաժամի օրերին նրաեք երկաթուղում նույն ձեռագրով հակառուսական քարոզչություն ոին իրականացնում։ Այն ժամանակ մի կերպ էր հաջողվել կոծկել այդ ամենը»,– գրում է թերթը։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։