Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2011 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրերի գերակայություններն են` գնացքների բեռնատարողության մեծացումը, կայարանների ու արհեստական կառույցների արդիականացումը:
ՀԿԵ գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինն այսօր լրագրողներին ներկայացրեց 2011 թվականի ծրագրերն ու առաջին եռամսյակում կատարված աշխատանքները:
Ըստ կոնցեսիոն պայմանագրի` ընկերության 2011 թվականի ներդրումային պարտավորությունները 1 միլիարդ 178 միլիոն ռուբլի է, որից 1 միլիարդ 127 միլիոնը հատկացվելու է ենթակառուցվածքների, իսկ մոտ 50 միլիոնը` շարժակազմի զարգացմանը:
Այս տարի ֆինանսավորումը կազմելու է 1 միլիարդ 235 միլիոն ռուբլի, իսկ ծախսերը` 1 միլիարդ 122 միլիոն, հիմնական ֆոնդերի մուտքագրումը` 1 միլիարդ 242 միլիոն: Այս ցուցանիշները հնարավորություն կտան 2008-2011 թվականների ներդրումային ծրագրի կատարողականն ապահովել 100.2 տոկոսով, ինչը 2008-2010-ին եղել է 101.9 տոկոս:
Այս տարվա առաջին եռամսյակում արդեն վերանորոգվել է 2766 կմ երկաթգիծ, նորերով են փոխարինվել 11604 փայտակոճ եւ 69 երկաթբետոնե:
2011-ի առաջին եռամսյակի փաստացի ֆինանսավորումը կազմել է 73 միլիոն ռուբլի, իսկ փաստացի ծախսերը` 23 միլիոն: Իսկ մինչ այս պահը ներդրումային պարտականությունների կատարողականը 96.5 տոկոս է: