Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2016թ. ապրիլի 21-ին` ժամը 01:45-ին շտապօգնության 5-րդ ենթակայանից ահազանգ է ստացվել այն մասին, որ կանչով մեկնել են Երևան քաղաքի Աճառյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկ, ավտոմեքենայի մեջ արձանագրել տղամարդու մահը:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ փորձագետի հետ միասին։
Կատարվել է դեպքի վայրի զննություն:
Նախնական տվյալներով՝ Երևան քաղաքի բնակիչ, 1962թ. ծնված Խաչիկ Քիթափսզյանն աշխատել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Սևանի գծի ուղեմասում՝ որպես տնօրեն: 2016թ. ապրիլի 21-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում նրա ինքնազգացողությունը վատացել է, և վերջինիս խնդրանքով նույն ուղեմասի փոխտնօրենն իր ավտոմեքենայով ժամը 00:30-ի սահմաններում տեղափոխել է ք.Երևան: Ճանապարհին զանգահարել են շտապօգնություն՝ խնդրելով ընդառաջ գնալ իրենց: Երևան քաղաքի Աճառյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկի հարևանությամբ գտնվող ռեստորանային համալիրի մոտ հանդիպել են շտապօգնության 51-րդ բրիգադին, ովքեր Խ.Քիթափսզյանի մոտ արձանագրել են մահ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու մահվան պատճառները։