|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մահացել է կինոռեժիսոր, օպերատոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Մաթևոսյանը: Այս մասին գրառում է տարածել Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը, որի անդամ էր Մաթևոսյանը:
«Էդուրադ Մաթևոսյանը կինոգործիչների այն սերնդից է, որն իր ստեղծագործական կյանքի ընթացքը կապեց, մասնավորապես, վավերագրական կինոյի հետ՝ անցնելով երկար ու բեղմնավոր ճանապարհ: Նրա օպերատորական կենսագրության ձեռքբերումներն են ֆիլմեր, որոնք տարեգրային նշանակություն ունեն՝ «60-ականների որդիները», «Համո Բեկ-Նազարյան», «Էջմիածին», «Հայի աչքեր», «Երգում են աշխարհի հայերը» և այլն: Էդուարդ Մաթևոսյանը հայկական կինոյի հնաբնակներից էր, վայելում էր ընկերների, գործընկերների սերն ու հարգանքը, և նրա հիշատակը ընդմիշտ վառ կմնա բոլոր նրան ճանաչողների սրտերում»,-ասված է հաղորդագրությունում:
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը ցավակցել է Էդուարդ Մաթևոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին ու մերձավորներին:
«Նա իր գործով ու անունով մնալու է հայ կինոյի պատմության մեջ»,-ընդգծված է միության գրառման մեջ: