|
Փոխարժեքներ
19 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
87 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային և համամիութենական մրցույթների և փառատոների դափնեկիր, երգիչ Էդուարդ Սերգեյի Բաղդասարյանը:
1954 թվականից Էդուարդ Բաղդասարյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենակատարներից էր: 1968 թվականից լինելով Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար, համերգներով ելույթ է ունեցել Խորհրդային Միությունում և արտասահմանյան տասնյակ երկրներում՝ բարձր կատարողական վարպետությամբ ներկայացնելով հայկական արվեստը: ՀՀ կառավարությունը գնահատելով Էդուարդ Բաղդասարյանի կատարողական արվեստը, պարգևատրել է նրան պետական բարձրաստիճան շքանշաններով և մեդալներով:
Բաղդասարյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 8-ին ժամը 17.30-ից մինչև 19.00 Մալաթիայի սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում / Սեբաստիայի փ., Շահումյանի հուշարձանից աջ/: