|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնում է, որ կյանքից հեռացել է Երաժշտության մանկավարժության ամբիոնի պրոֆեսոր Էդուարդ Մուշեղի Դանիելյանը։
«Ցավով տեղեկացնում եմ, որ հեռացել է Երաժշտության մանկավարժության ամբիոնի պրոֆեսոր, վաստակաշատ խմբավար Էդուարդ Մուշեղի Դանիելյանը։
Լինելով պետական գործիչ, ՀԽՍՀ ԺԿԽ նախագահ, բռնադատված Մուշեղ Դանիելյանի զավակը՝ Էդուարդ Դանիելյանն իր ողջ կյանքը ծառայեցրեց հայրենիքին, սերունդների կրթությանը։
Անգնահատելի է Էդուարդ Դանիելյանի ներդրումը հայ խմբավարական արվեստի զարգացման գործում։ Նա ոչ միայն ուսուցիչ էր իր սաների համար, այլև հեղինակություն, առաջնորդ։
Լինելով մեր գերդաստանի ավագը՝ մշտապես օրինակ է ծառայել բոլորիս իր մարդկային բարձր որակներով։ Անսահման բարի էր, հայրենիքի հոգսով ապրող, ձեռք մեկնող։ Սիրում էր զրուցել, խորհուրդներ տալ, որոնց ականջալուր էինք լինում։
Ցավակցում եմ հարազատներին, գործընկերներին, սաներին և բոլոր նրանց, ովքեր հնարավորություն են ունեցել երբևէ առնչվելու վաստակաշատ մանկավարժի և ազնվագույն հայի հետ։
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին, ժամը՝ 17։30-20։00-ն, Սիլիկյան հին խճուղի 18 հասցեում գտնվող «ԼյուԱր» սգո սրահում։
Լույսերի մեջ մնաս․․․»։