կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-02 14:47
Տարածաշրջան

Դինքի այրուն և հիմնադրամին սպառնած անձը գործել է ադրբեջանցու թելադրանքով. Ալի Բաբաջանն իր աջակցությունն է հայտնել

Դինքի այրուն և հիմնադրամին սպառնած անձը գործել է ադրբեջանցու թելադրանքով. Ալի Բաբաջանն իր աջակցությունն է հայտնել

Թուրքիայի Էկոնոմիկայի և Արտաքին գործերի նախկին նախարար Ալի Բաբաջանն իր աջակցությունն է հայտնել Հրանտ Դինքի այրուն և Հրանտ Դինք հիմնադրամին՝ վերջերս նրանց ուղղված մահվան սպառնալիքների կապակցությամբ. հայտնում է gazeteduvar.com.tr  կայքը։

«Հրանտ Դինք հիմնադրամին ուղղված սպառնալիքները, խտրականությունը խթանող քաղաքական մթնոլորտի արդյունք է։ Պաշտպանելու ենք խտրականության ու ռասիզմի դեմ ցանկացած քայլ և միայնակ չենք թողնի Ռաքել Դինքին ու հիմնադրամի ընկերներին», - թվիթերյան իր էջում գրում է թուրքական քաղաքական կյանք վերադառնալու հայտ ներկայացրած Ժողովրդավարություն և առաջընթաց կուսակցության ղեկավար Բաբաջանը։

Նշենք, որ օրեր առաջ անհայտ անձը Հրանտ Դինք հիմնադրամին կոչ էր արել «եղբայրության հեքիաթներից» հրաժարվել և անհապաղ լքել երկիրը, իսկ Ռաքել Դինքին և հիմնադրամին փաստաբանին էլ-փոստով «մի գիշեր հանկարծակի կարող ենք  գալ» բովանդակությամբ նամակ էին ուղարկել։ «Bir gece ansızın gelebiliriz - Մի գիշեր հանկարծակի կարող ենք  գալ» հայտնի արտահայտությունը բազմիցս է օգտագործվել և օգտագործվում թուրքերի կողմից։ Հրանտ Դինքին սպանելուց առաջ նույնպես նման տողերով հաղորդագրություն էին ուղարկել. Էրդողանն ու թուրք բարձրաստիճան անձինք Սիրիա և Իրաք ներխուժելուց առաջ  նույնպես նման սպառնալիքներ էին տարածել։

Հավելենք, որ Ռաքել Դինքին և հիմնադրամին սպառնած անձը արդեն ձերբակալվել է։ Պարզվել է, որ հանցագործը գործել է իր ադրբեջանցի սիրեցյալի ազդեցության տակ և հորդորով։