կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-17 16:26
Հասարակություն

Հայ զինվորական բժշկին սպանել են իր զորահրամանատարների թելադրանքով՝ իր իսկ օգնականի ձեռքով

Հայ զինվորական բժշկին սպանել են իր զորահրամանատարների թելադրանքով՝ իր իսկ օգնականի ձեռքով

Աղբյուրը՝ armeniangenocide100

Վահան Ղազարյանի պատմությունը

1875 թ., Մարզվան

Հայոց ցեղասպանության ականատես Վահան Ղազարյանը 1914 թվականին Առաջին աշխարհամարտն սկսվելուն պես զորակոչվել է օսմանյան բանակ և հարյուրապետի աստիճանով ծառայել 153-րդ զորագնդի 3-րդ գումարտակի զինվորական բժիշկ: 1915-ին Եդեսիայի սպանվել է իր զորահրամանատարների թելադրանքով՝ իր իսկ օգնականի ձեռքով:

 

Ծնվել է 1875 թ., Մարզվանում:

 

Նախնական և բարձրագույն կրթությունն ստացել է ամերիկացի միսիոներների Մարզվանի Անատոլիա քոլեջում:

 

1903-07 թթ. սովորել է Բեյրութի Ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետում և ավարտել գերազանցությամբ:

 

1911 թ. Տրապիզոնում եղել է «Բժիշկ» բժշկա-առողջապահական ամսաթերթի խմբագրապետը:

1912-14 թթ. Կ. Պոլսում եղել է «Բժիշկ» բժշկա-առողջապահական ամսաթերթի խմբագրապետը:

1914 թ., Առաջին աշխարհամարտն սկսվելուն պես զորակոչվել է օսմանյան բանակ և հարյուրապետի աստիճանով ծառայել 153-րդ զորագնդի 3-րդ գումարտակի զինվորական բժիշկ:

 

1915 թ., Եդեսիայի /Զմյուռնիա-Ֆոշայի ճանապարհին, սպանվել է իր զորահրամանատարների թելադրանքով՝ իր իսկ օգնականի ձեռքով՝ 40 տարեկանում:

 

Մինասյան Հ., Օսմանյան կայսրությունում, Թուրքիայի Հանրապետությունում և հարակից տարածքներում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ: Համառոտ կենսագրական բառարան, Երևան, 2014, 519 էջ, էջ 207–208: