կարևոր
4537 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-01 18:14
Քաղաքական

Երեւանին ու Բաքվին առաջարկվում են Արեւմուտքի թելադրանքով խաղաղության պայմանագիր ստորագրել․ Բելոուսով

Երեւանին ու Բաքվին առաջարկվում են Արեւմուտքի թելադրանքով խաղաղության պայմանագիր ստորագրել․ Բելոուսով

Տարաձայնությունները լուծելու համար Հայաստանին եւ Ադրբեջանին միջնորդական ծառայություններ են պարտադրվում։ Այդ մասին ասել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը: «Առաջարկվում է խաղաղության պայմանագիր կնքել բացառապես արեւմտյան հարթակներում եւ թելադրանքով»,-ասել է նա Ալմաթիում ելույթ ունենալով ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում։

Նրա խոսքով՝ «առանձնապես մտահոգիչ են Վաշինգտոնի եւ Բրյուսելի ծրագրերը՝ անվտանգության եւ պաշտպանության ամրապնդման պատրվակով մեր հայ գործընկերներին իրենց շահերի ոլորտ ներգրավելու համար»։

ՌԴ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության կուրսը Ռուսաստանի հետ առճակատման ուղղությամբ լարվածության աճ է առաջացնում ՀԱՊԿ հավաքական անվտանգության գոտու մի շարք շրջաններում։