կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-11 22:24
Հասարակություն

Մատուցո՞ղ, թե՞ ազատամարտիկ. ով է ընդդիմադիրներին սպառնած անձը. Armlur.am

Մատուցո՞ղ, թե՞ ազատամարտիկ. ով է ընդդիմադիրներին սպառնած անձը. Armlur.am

Armlur.am-ը գրում է. «Այս տարվա նոյեմբերի 13-ին ArmLur.am-ի խմբագրությունը զանգ ստացավ այն մասին, որ մի խումբ ազատամարտիկներ հավաքված են վարչապետի կառավարական առանձնատան մոտ եւ խնդրում էին լուսաբանել իրենց՝ ասելով, թե եկել են ի աջակցություն վարչապետին ակցիա անելու համար եւ մենք էլ որպես անկախ լրատվամիջոց, պետք է լուսաբանենք այն: Եվ ArmLur.am-ն էլ, հավատարիմ իր սկզբունքներին, որպես ազատամարտիկ իր խոսքը հարգեցինք, նկարահանեցինք եւ հրապարակեցինք Ռուստամ Ավագյանի խոսքը:

Սակայն կարճ նժամանակ անց պարզվեց, որ նա ստախոս է:  Իրականում Ռուստամ Ավագյանը ոչ դիրքերում է եղել, ոչ էլ ազատամարտիկ է ընդհանրապես:

ArmLur.am-ը պարզեց, որ նա աշխատել է որպես մատուցող եւ որոշել է այդպիսի բեմականացում անել: Եվ մինչ մենք կհասկանայինք, թե նա որտեղ է աշխատում, ինչ պայմաններով, ինչպես էր հայտնվել այդտեղ եւ փորձում մեզ մոլորեցնել,նրա մասին հաղորդագրություն տարածեց արդեն ՀՀ Գլխավոր դատախազությունը: Արդեն ըստ դատախազության պաշտոնական հաղորդագրության, նա սոցիալական ցանցում արցախցիների, մի քանի քաղաքական գործիչների նկատմամբ բռնության կոչեր էր հնչեցրել: Եվ չնայած նա հետագայում ազատ արձակվեց, սակայն քրեական հետապնդումը այդ անձի նկատմամբ դեռ շարունակվում է: Ավելի ուշ պարզվեց, որ նա ծնունդով Աշտարակից է եւ աշխատում է Էջմիածնում գտնվող ռեստորաններից մեկում»։