Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԱՏՄ միասնական արժույթի մասին քննարկումը վաղաժամ է, անիմաստ և վտանգավոր. փորձագետ
ԵԱՏՄ միասնական արժույթի մասին քննարկումը տվյալ փուլում վաղաժամ է, անիմաստ և վտանգավոր: Այս կարծիքին է «Վալդայ» ակումբի ծրագրային տնօրեն Տիմոֆեյ Բորդաչովը. հայտնում է Yerkir.am-ը` EADaily-ին հղումով:
«Ռուսաստան-Ղազախստան. նոր հայացք Եվրասիայում բազմակողմանի համագործակցությանը» թեմայով փակ առցանց կոնֆերանսից հետո, որը կազմակերպել էր բանավեճային «Վալդայ» ակումբը, լրագրողները Բորդաչովին հարցրել են` ԵԱՏՄ շրջանակում գազի միասնական սակագնի մասին քննարկումը արդյո՞ք տանում է միասնական արժույթի:
«Կարծում եմ, որ միասնական արժույթի և ընդհանուր տնտեսական քաղաքականության ստեղծման մասին խոսելը ոչ թե վաղաժամ է, այլ նույնիսկ վաղ է դրա մասին մտածել: Դա լրիվ անիմաստ է, ավելին` վտանգավոր,- պատասխանել է փորձագետը:- Իսկ այն, որ էներգետիկայի և սակագների հետ կապված հարցեր են քննարկվում, դա շատ բնական է, սակայն լուծումները պետք է լինեն կրեատիվ, լուծումները պետք է լինեն նոր: Այստեղ մենք չենք կարող գործել այնպես, ինչպես սովոր ենք` ելնելով լավագույն միջազգային փորձից: Ցավոք, ներկայումս իրադարձությունները, այդ թվում` Եվրոպայում, ցույց են տալիս, որ լավագույն միջազգային փորձ գոյություն չունի»:
ԵԱՏՄ միասնական արժույթի ստեղծման մասին քննարկումները տարվում են երկար տարիներ, սակայն` ավելի շատ որպես գաղափար, քան որպես գործողությունների իրական ծրագիր: Այսպես` Զարգացման եվրասիական բանկի ղեկավար Անդրեյ Բելյանինովը կարծիք էր հայտնել, որ միասնական արժույթ պետք է դառնա ռուբլին, իսկ ղազախ քաղաքագետ Թալգաթ Կալիևը` որ դրան ավելի արժանի է ղրղզական սոմը: Ավելի վաղ առաջարկվում էին միասնական արժույթը «եվրազ» կամ «ալթին» կոչելու տարբերակները: 2018-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խոսել էր ԵԱՏՄ միասնական արժույթի անցնելու կարևորության մասին. «Առանց գոտու միասնական արժույթի` արդյունքները, որ կարելի է ունենալ տնտեսական ինտեգրումներից ու միություններից, թերի կլինեն»: