կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-16 19:14
Աշխարհ

Միասնական եվրասիական արժույթի հարցը դեռեւս չի քննարկվում. Վալովայա

Միասնական եվրասիական արժույթի հարցը դեռեւս չի քննարկվում. Վալովայա

Միասնական եվրասիական արժույթի հարցը դեռեւս չի քննարկվում։ Այս մասին հունվարի 16-ին լրագրողներին ասել է ԵՏՀ Կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան։

«Այն, որ դա անել շտապել պետք չէ, ցույց է տալիս եվրոն։ Թեպետ ԵՄ—ում, ի տարբերություն ԵՏՄ–ի, միասնական արժույթի անցնելու նախադրյալներ եւ պահանջ կար, շատ բաներ նրանք ստեղծել են պոստֆակտում, այդ թվում՝ ֆինանսական կարգավորումները։ Հենց դրանք էլ ուզում է հասկանալ ԵՏՀ–ն»,– ասել է նա։

2025 թվականի համար դրված է ազգային ֆինանսական համակարգերը ներդաշնակեցնելու նպատակը, որ ԵՏՄ անդամ երկրների կոմերցիոն բանկերը կարողանան ազատ աշխատել բոլոր մյուսների հետ, բայց կրկնակի լիցենզիայի կարիք չլինի։

Ֆինանսական քաղաքականությունը կհամաձայնեցնի վերազգային կարգավորողը։ Ընդ որում, այն չի չեղարկում ազգային կարգավորողներին, նշեց նա։