Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը հաղորդեց, որ Աստանայում Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղար, գեներալ-լեյտենանտ Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իր աջակցությունն է հայտնել նրան՝ որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուի:
«Դուք զինվորական եք և համապատասխան կրթություն ունեք: Աշխատել եք գլխավոր շտաբում, Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդում: Դուք ծանոթ եք ՀԱՊԿ-ի աշխատանքին, մասնակցել եք տարբեր հանդիպումների և համաժողովների: Մենք ձեզ կաջակցենք»,- ասել է Ղազախստանի նախագահը:
Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանն այսօր լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ Ստանիսլավ Զասի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում լինելը Հայաստանի համար, մեղմ ասած, դրական փաստ չէ:
«Զասն ավարտել է Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը: Նա ադրբեջանամետ գործիչ է, ընկերական կապեր ունի Իլհամ Ալիևի հետ: Ավելին` այն մարդն է, որի միջնորդությամբ, ավելի ճիշտ՝ նախաձեռնությամբ է տեղի ունեցել Ադրբեջանին բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի վաճառքի գործարքը: Մինչ գործարքի կնքումը, նա 4 օր եղել է Բաքվում: Ավելին ասեմ՝ Բելառուսի նախագահը չի ցանկացել վաճառել իրենց այդ մահացու զինատեսակը որևէ երկրի, սակայն Ստանիսլավ Զասը մեծ հեղինակություն ունի Լուկաշենկոյի մոտ և կարողացել է համոզել նրան: Նման մարդու՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելը վտանգավոր է Հայաստանի համար կամ առնվազն որևէ լավ բանի չի հանգեցնի»,- պնդեց ռազմական փորձագետը: