կարևոր
3574 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-12 11:33
Քաղաքական

Այսինքն՝ մնում է գերագույն հրամանատարի քմահաճույքին․ «Ոստիկանության գվարդիայի մասին» օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

ԱԺ նիստում քվեարկության դրվեց ՀՀ Կառավարության ներկայացրած «Ոստիկանության գվարդիայի մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ Այն ընդունվեց առաջին ընթերցմամբ։

Մինչև քվեարկելը ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց, որ ըստ այս նախագծի կետերից մեկի՝ ռազմական գործողությունների դեպքում գերագույն հրամանատարը գվարդիային կարող է օգտագործել ռազմական դրությամբ պայմանավորված առաջադրանքներ տալու, բայց ռազմական դրության իրավական ակտերում փոփոխությունը, որն առաջարկվում է՝  գերագույն հրամանատարը բացառիկ դեպքերում ոստիկանության գվարդիային կարող է հանձնարարական տալ։ «Այսինքն՝ ամբողջությամբ մնում է գերագույն հրամանատարի քմահաճույքին, ցանկությանը՝ կհանձնարարի թե ոչ։ Այն ինչ ամբողջ խնդիրը՝ ինչպես եղել է նախկինում, ներքին զորքերի մասին օրենքում, տարբեր փաստաթղթերում, միանգամից արձանագրվել է, որ ներքին զորքերը ՀՀ պաշտպանության խնդիր ունեն»։ Այս օրենքով փաստացի ոստիկանության ներքին զորքերը չեն պաշտպանի ՀՀ սահմանը։