Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ կողմից Սահմանադրության փոփոխման նախագիծը հանրաքվեի դնելուն: Նա մասնավորապես նշել է, որ ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդված՝ սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ. առաջին ընթերցմամբ ընդունվելուց և Սահմանադրական դատարանի դրական եզրակացությունը ստանալուց հետո միայն Ազգային ժողովը կարող է քննարկել նշված նախագիծն ընդունելու/հանրաքվեի նշանակելու հարցը։
Yerkir.am-ը գրառումը ներկայացնում է ստորև.
«Հարգելիներս, խնդրում եմ նայեք «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածը։ Դրա համաձայն՝ սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ։ Առաջին ընթերցմամբ ընդունվելուց (անհրաժեշտ է 88 կողմ ձայն) և Սահմանադրական դատարանի դրական եզրակացությունը ստանալուց հետո միայն Ազգային ժողովը կարող է քննարկել նշված նախագիծն ընդունելու/հանրաքվեի նշանակելու հարցը։ Քանի դեռ սահմանադրական փոփոխության նախագիծը չի ընդունվել առաջին ընթերցմամբ և չի ստացել սահմանադրական դատարանի դրական եզրակացությունը, այն չի կարող դրվել հանրաքվեի։
Դադարեցրեք այս իրավական խեղկատակությունը։
Այն ամբողջությամբ հակասում է թե Սահմանադրությանը, թե «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածին»։