Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ արտահերթ նիստում քննարկումներից հետո քվեարկության դրվեցին կառավարության ներկայացրած 6 օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը, և բոլորն ընդուվեցին առաջին ընթերցմամբ: Եվ այսպես՝ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքներ նախագծերն առաջին ընթերցմամբ ընդունվեցին ձայների` 55 կողմ, 25 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ:
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերն ընդունվեցին ձայների` 87 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Վարման կարգով ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ իրենք կողմ են քվեարկում առաջին ընթերցմամբ, սակայն ունեն առաջարկություններ այս օրենքների հետ կապված, որոնք կներկայացնեն:
«Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունվեց ձայների` 89 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ:
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ընդունվեց ձայների` 89 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ:
«Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» և կից օրենքներ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը ընդունվեց ձայների` 58 կողմ, 11 դեմ, 119 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Նշենք, որ վերջին նախագծերի հետ կապված վարման կարգով ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ իրենք գրավոր առաջարկություն են ուղարկել կառավարություն, որը հնարավոր է դեռ չի քննարկվել, ուստի իրենք դեմ են քվեարկում նշված օրինագծերին, իսկ իրենց առաջարկներն ընդունվելու դեպքում, բնականաբար, կողմ կքվեարկեն: