Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Աշխարհը գտնվում է COVID-19 կորոնավիրուսի առաջին ալիքի մեջտեղում, կա հիվանդության երկրորդ գագաթնակետին հասնելու վտանգ, բայց ոչ երկրորդ ալիքին: Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ արտակարգ բուժական ծրագրերի ղեկավար Մայքլ Ռայանը. գրում է РИА Новости-ին:
«Յուրաքանչյուր երկրում վարակված մարդկանց իրական թիվը դեռ հարաբերականորեն ցածր է: Եվ երբ խոսում ենք հիվանդության երկրորդ ալիքի մասին դասական իմաստով, միշտ նկատի ունենք, որ առաջին ալիքն արդեն ինքնաբերաբար նվազում է, այնուհետև ամիսներ անց սկսում է հիվանդության երկրորդ ալիքը»,- նշել է պաշտոնյան:
Նրա խոսքով՝ դա կարող է իրական լինել այսօր որոշ երկրների համար, սակայն համաշխարհային մասշտաբով առաջին ալիքը դեռ չի ավարտվել:
«Մենք պետք է հասկանանք, որ հիվանդությունը կարող է նոր թափ ստանալ ցանկացած պահի: Այժմ չենք կարող եզրակացություն անել, որ եթե հիվանդությունը ներկա պահին նվազի, ապա մենք մի քանի ամիս կունենանք հաջորդ ալիքին պատրաստվելու համար: Մենք պեք է պատրաստ լինենք ընդունել այն»,- հավելել է Ռայանը: