|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Գերմանիայում սկսվել է կորոնավիրուսի երկրորդ ալիքը, որի մասին փորձագետները նախկինում զգուշացրել էին: Այս մասին հայտարարել է «Մարբուրգեր Բունդ» գերմանացի բժիշկների ասոցիացիայի նախագահ Սյուզաննա Յոնան. հայտնում է Augsburger Allgemeine- ը:
«Մենք արդեն աճի երկրորդ ալիք ենք ապրում», - նշել է Յոնան, ով ընգծել է, որ երկրորդ ալիքը ավելի թույլ է, քան առաջինը՝ մարտ-ապրիլին: Այնուամենայնիվ, նոր վարակների թիվը հետևողականորեն աճում է:
«Սա մեծացնում է այն ռիսկը, որ մենք կորցնելու ենք այն հաջողությունները, որոնք մինչ այժմ ձեռք են բերվել Գերմանիայում», - նախազգուշացնում է փորձագետը՝ վստահեցնելով, որ գերմանական կլինիկաները պատրաստ են կորոնավիրուսի երկրորդ ալիքի, քանի որ այն աստիճանաբար զարգանում է: