Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նշել է կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքի նշանները Եվրոպայի երկրներում: Հուլիսի 28-ին այս կարծիքը նա հայտնել է Sky News հեռուստաալիքի եթերում․ գրում է ՏԱՍՍ-ը:
«Եկեք բացարձակ ազնիվ լինենք այն բանի առիթով, ինչ տեղի է ունենում Եվրոպայում՝ մեր որոշ եվրոպացի բարեկամների մոտ: Ես վախենում եմ, որ որոշ վայրերում մենք սկսում ենք տեսնել համավարակի երկրորդ ալիքի նշանները»,- ասել է կառավարության ղեկավարը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն ավելի վաղ The Daily Telegraph թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրոպայի երկրները պետք է նախապատրաստվեն կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքին՝ առանձնահատուկ ուշադրություն նվիրելով առողջապահության համակարգերի ամրապանդմանն ու բժշկական հիմանարկությունների, առաջնային բժշկասանիտարական օգնության եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքների ներուժի ավելացմանը:
Նրա խոսքով՝ աշնանը մայր ցամաքի հանդեպ կարող է ծառանալ կորոնավիրուսի երկրորդ ալիքի խնդիրը, ալիք, որը կարող է ուղեկցվել գրիպով եւ կարմրուկով հիվանդացության սեզոնային բռնկումներով։