կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-26 16:31
Քաղաքական

Արցախի նախագահը ներկայացրել է նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Արցախի նախագահը ներկայացրել է նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին գործող կառավարության անդամների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահը համատեղ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել գործադիր իշխանության անդամներին՝ նշելով, որ թեև նրանց մի մասն է ընդգրկվելու նոր կառավարության կազմում, բայց բոլորի փորձն ու գիտելիքները շատ կարևոր են լինելու պետականաշինության հետագա գործընթացին ծառայեցնելու համար:

Արայիկ Հարությունյանը ներկաների ուշադրությանն է ներկայացրել նաև կառավարության կառուցվածքի մասին փոփոխություններն՝ ընդգծելով, որ դրանց արդյունքում պետական բյուջեն լրացուցիչ ծանրաբեռնվածություն չի ունենա: Նախագահի խոսքով՝ սահմանվել է կառավարության հետևյալ կառուցվածքը.

1) պետական նախարար.

2) աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարություն.

3) առողջապահության նախարարություն.

4) արդարադատության նախարարություն.

5) արտաքին գործերի նախարարություն.

6) գյուղատնտեսության նախարարություն.

7) էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն.

8) կրթության, գիտության և մշակույթի նախարարություն.

9) պաշտպանության նախարարություն.

10) ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարություն.

11) տարածքային կառավարման և զարգացման նախարարություն.

12) քաղաքաշինության նախարարություն.

13) ֆինանսների նախարարություն:

 Սահմանվել է նաև պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը.

1) ազգային անվտանգության ծառայություն.

2) արտակարգ իրավիճակների պետական ծառայություն.

3) բնապահպանության կոմիտե.

4) կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե.

5) Հայաստանի և սփյուռքի հետ ինտեգրման կոմիտե.

6) ոստիկանություն.

7) պետական եկամուտների կոմիտե.

8) պետական վերահսկողական ծառայություն:

Ա. Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ կառավարությանը հանձնարարվել է մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող որոշումներ: