|
Փոխարժեքներ
16 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Գերմանիայի իշխանությունների արձագանքը Բեռլինի ամանորյա տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչությանը կլինի ողջամիտ եւ հետեւողական։ Այս մասին ասել է Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը, հայտնում է DW–ն։
Ենթադրյալ ահաբեկիչ Անիս Ամրիի տվյալները, որը իշխանություններին հայտնի էր որպես վտանգավոր իսլամիստ, Գերմանիայի կառավարությանը ստիպում են վերանայել երկրում անվտանգության կառուցվածքը, ասել է Լամերթը։
Նրա խոսքով՝ քաղաքացիները լիարժեք իրավունք ունեն պետությունից պաշտպանություն ստանալ։ «Այն պետք է ապացուցի իր գործունակությունը, այդ թվում՝ առաջին հերթին իսլամիստական ահաբեկչական սպառնալիքի ժամանակ»,– ասել է նա։
Ամրիի դեպքում պետությունը չի օգտագործել իր բոլոր միջոցները, սակայն հիմա պետք է ջանա ազատության խոստումների եւ անվտանգության պահանջների միջեւ հավասարակշռության հասնել, ասել է Բունդեսթագի նախագահը։