|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Գործուղման մեկնած առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վերադարձից հետո անպայման կերդվի՝ ասացին նախագահականից:
Հիշեցնենք՝ նա չմասնակցեց երդմնակալությանը։ Նույն ընթացակարգո՞վ, նույն դահլիճո՞ւմ։ «Թերեւս՝ այո, չնայած հնարավոր է եւ ավելի փոքր դահլիճում, նախագահի ներկայությամբ կարդա երդման տեքստը»: Ի դեպ, չի բացառվում, որ Թորոսյանի հետ երդման գնա նաեւ էներգետիկայի նորանշանակ նախարարը:
Չնայած էներգետիկայի նախարարությունը տարածքային կառավարման կազմի մեջ միավորելու մտադրությանը, եւ Սուրեն Պապիկյանն արդեն իսկ հանդիպում է էներգետիկների հետ, սակայն այս հարցը փակված չէ, եւ կառավարության կառուցվածքը չի հաստատվում հենց այս նախարարության կարգավիճակի պատճառով, որովհետեւ Փաշինյանին համոզում են, որ ՀՀ-ն ատոմային էներգիայի երկիր է, աշխարհում 39 երկիր կա, որոնցից 37-ում էներգետիկայի նախարարությունն առանձին ինֆրակառույց է, եւ որոշել են չշտապել, հանգիստ քննարկել հարցը։
Ի դեպ, Տիգրան Ավինյանն էներգետիկայի նախարարի պաշտոնում առաջ է հրում փոխնախարար Տիգրան Արզումանյանին: Առաջիկա օրերին Փաշինյանի մոտ կքննարկվի ամբողջ փաթեթը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: