Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ, իրավաբան Ռոբերտ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հայաստանի կառավարությունն իր հավանությունն է տվել «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին »օրենքի նախագծին: Նախագիծը հիմնականում վերաբերում է արտակարգ կամ ռազմական դրության պատճառով կասեցված հանրաքվեի գործընթացի վերսկսման ընթացակարգին:
Նկատի առնելով այս պահին ուժի մեջ գտնվող«Հանրաքվեի Մասին ՀՀ Սահմանադրական Օրենքը» կարելի է հաստատել որ կասեցված հանրաքվեի վերսկսման ընթացակարգի հետ կապված իրապես օրինական բաց գոյություն ունի եւ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը միտված է հստակեցում մտցնելու հանրաքվեի գործընթացի վերսկսման ընթացակարգում:
Մի կողմ թողնելով օրինական բացը լրացնելու անհրաժեշտությունը հարց է ծագում թե այս պահին երբ իշխանությունները քննարկում են արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեն ընդհանրապես չեղարկելու հնարավորությունն ինչն է նրանց մղել օրակարգում ներառել կասեցված հանրաքվեի վերսկսման ընթացակարգի հստակեցման հարցը:
Պատասխանը թաքնված է օրենքի 12-րդ հոդվածի 5- րդ մասում կատարված փոփոխությամբ, որը ԿԸՀ-ին թույլատրում է փոխել «առանձին գործողությունների ժամկետների»:
Օրենքի համաձայն արտակարգ դրությունն ավարտվելուց հետո եռօրյա ժամկետում նախագահը նշանակում է հանրաքվեի նոր թվական ոչ շուտ, քան 50 եւ ոչ ուշ քան, 65 օր հետո: Սակայն հիշյալ հոդվածում կատարված փոփոխությամբ ԿԸՀ-ն թույլատրվում է «փոփոխելու առանձին գործողությունների կատարման ժամկետների հաշվարկը, պայմանավորված վերսկսված հանրաքվեի պատշաճ կազմակերպման անհրաժեշտությամբ:
Կարելի է ենթադրել, որ նկատի առնելով առջեւում գտնվող տուրիզմի սեզոնն ու նաեւ տնտեսական առումով դրա խոշոր դերակատարությունը Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում երրորդ անգամ երկարաձգելու արտակարգ դրության ժամկետը: Նշանակում է հունիսի 15-ին կարող է ավարտվել արտակարգ դրությունը եւ համաձայն օրենքի ՀՀ նախագահը պարտավոր է լինելու մինչեւ հունիսի 18-ը նշանակել հանրաքվեի նոր թվական, որը ամենաուշը կարող է լինել 65 օր անց: Այդուհանդերձ օրենքում կատարված փոփոխության արդյունքում հիմք ընդունելով հանրաքվեն պատշաճ կերպով կազմակերպելու անհրաժեշտությունը ԿԸՀ-ն կարող է փոփոխություն մտցնել հիշյալ ժամկետներում եւ նկատի առնելով համավարակի վտանգը նշանակել այնպիսի ժամանակացույց որը ձեռնտու կլինի իշխանություններին:
Ինչ խոսք որ այս պահին իշխանությունների համար ամենահարմար տարբերակը մնում է հանրաքվեի չեղարկումն ու ՍԴ-ի հարցը ԱԺ-ում լուծելը, սակայն նկատի առնելով հանրաքվեի չեղարկման կապակցությամբ օրինական բացն ու նաեւ ՍԴ-ի հարցը ԱԺ-ում լուծելու հետ կապված վտանգներն, այդ թվում եվրոպական կառույցների կոշտ արձագանքի հնարավորությունն, օրենքում հիշյալ փոփոխությունը իշխանություններին թույլ կտա հանրաքվեն ամեն դեպքում անցկացնելուց բացի այլ ելք չունենալու դեպքում գոնե դա կազմակերպել այնպիսի պայմաններում ու ժամկետներում ինչը ձեռնտու կլինի իրենց, նվազեցնելով ձախողման հետ կապված ռիսկերը»: