կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-16 17:02
Քաղաքական

ՀՅԴ-ն առաջարկում է փոփոխություն «Հանրաքվեի մասին» օրենքում

ՀՅԴ-ն առաջարկում  է փոփոխություն «Հանրաքվեի մասին» օրենքում

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, խոսելով սահմանադրական բարեփոխումների գործընթացի մասին, նշեց, որ ցանկացած սահմանադրական փոփոխություն, պետք է հանրության վստահության առավելագույն պաշարն ունենա:


«Այսօր մենք ունենք հանրաքվեի մասին օրենք, որը ցավալիորեն չի ապահովում այդ վստահության լիարժեք իրացումը: Այդ պատճառով ՀՅԴ-ն առաջարկելու է փոփոխություններ հանրաքվեի մասին օրենքում, հավանաբար մայիսի 18-ից մեկնարկող քառօրյայում դրվելու է մեր առաջարկված նախագիծը , որը 2 սկզբունքային հարցի մասին է: Այս պահին հանրավքեի մասին օրենքում չկա հավասարություն ապահոված կողմ և դեմ կարծիքների համար: Հանրաքվեի մասին օրենքը կառուցված է այն տրամաբանության հիման վրա, որ միայն «կողմ» արտահայտվողների համար են  տրված բոլոր հնարավորությունները, իսկ «դեմ» կարծիքի համար չկա: Մենք առաջարկում ենք հավասար պայմաններ ստեղծել «կողփոփոխությունների դրական ու բացասական կողմերը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:


Պատգամավորը հավելեց, որ օրենքում փոփոխությունների երկրորդ կարևոր հանգամանքը այն է, որ եթե ընտրությունների ժամանակ գոյություն ունի վստահված անձանց ինստիտուտ, ապա հանրաքվեի ժամանակ չկա այդ ինստիտուտը, ուստի պետք է ուժեղացնել դիտորդների դերակատարությունն ու իրավունքները: ՀՅԴ-ն առաջարկում է, որ հանրավքեի մասին օրենքում ապահովեն առնվազն նույն դիտորդների համաչափ իրավունքը: Եվ երրորդ կարևոր ուղղությունը վերաբերում է հանրաքվեի արդյունքների արագ հաշվարկման ու հրապարակման կանոններին, որպեսզի կասկածանքը հանրության մոտ հնարավորինս քիչ լինի:


«Եթե մեզ հաջողվի առաջիկայում սահմանադրական փոփոխությունների տեսքտի շուրջ գալ համաձայնեցման, վստահ եմ , որ առաջիկայում կուեննանք շատ լուրջ սոցիալ, տնտեսական , քաղաքական ու մշակութային զարգացում»,- ասաց նա:


Արծվիկ Մինասյանը, կարևորելով սահմանադրական փոփոխությունները, նշեց, որ ընդդիմությունը բոլոր ժամանակներում միշտ մեղադրում է իշխանությանը երկիրը թալանելու, ոչնչացնելու, ապագան կործանելու մեջ, իսկ իշխանությունը միշտ հայտարարում է, որ այս ընդդիմությունը թույլ է, չի կարողանում ոչինչ անել, և քանի որ չունենք ընդդիմություն-իշխանություն միասնական քաղաքական համակարգ, մենք միշտ խնդիրների առաջ ենք կանգնում: Ահա ինչու, ըստ պատգամավորի,  ընդդիմության դերակատարությունը մեծացնելը և իշխանության քաղաքական համակարգում հակակշիռ ապահովելը նույնպես հրամայական է դարձել: